Ասպրամ Կրպեյան. Պատասխանատվության մեր բեռը պատերազմից հետո հազարապատկվել է
«Ցավալիորեն, մենք եռատոնը նշում ենք այս պայմաններում՝ օկուպացված երկրում, որտեղ իշխանության են օկուպանտները, ովքեր իրենց վարքով, գործողություններով, դիրքորոշումներով ցցուն արտահայտում են վերաբերմունքը եռատոնին»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ նա Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է։
Պատգամավորի խոսքով, իշխանությունների նման վարքը, բնավ, ընկճվելու և թևաթափ լինելու առիթ չէ։
«Եռատոն է, և այս եռատոնը նույն ոգևորությամբ ու պատասխանատվությամբ պետք է նշենք, որովհետև բեռը պատասխանատվության 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո հազարապատկվել է։ Մենք հիմա հազարավոր որդիների արժանապատվության պաշտպանության, իրենց գործի շարունակման պատասխանատվության բեռն ենք մեր ուսերին կրում։ Սա յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, ու եռատոնի խորհուրդն այդ պատասխանատվության ստանձնման մեջ պետք է տեսնի»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին