Արամ Սարգսյան. Փաստ է, որ ՀՀ-ն կողմ է միջազգային խաղաղապահներին, ՌԴ-ն ու Ադրբեջանն են դեմ
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Նրանք, ովքեր ասում են, որ, այո, ռուսները հուսալի չեն, բայց իրենք են կանգնած Արցախում և նման ցանկություն ունեցող ուրիշ երկիր չկա, կամ ինքնախաբեությամբ են զբաղվում, կամ օտարի շահ են սպասարկում։
Նախ՝ ԱՄՆ առաջարկել է միջազգային մանդատով սկանդինավ խաղաղապահներ, և սա անհերքելի փաստ է։
Երկրորդ, եթե չկա, ինչու՞ են ՌԴ-ն և Ադրբեջանը խուսափում ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահների թեմայից։ Փաստ է, որ ՀՀ-ն կողմ է միջազգային խաղաղապահներին, ՌԴ-ն ու Ադրբեջանն են դեմ, իսկ ինչու՞ են դեմ, եթե ուրիշ ցանկություն ունեցող չկա։
Հ.Գ. Ես չեմ համարում, որ մենք այնքան անհետաքրքիր երկիր ենք կամ այնքան վատ ժողովուրդ, որ մեր բարեկամը կարող է միայն Պուտինի, Պրիգոժինի ու Կադիրովի Ռուսաստանը լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան