Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով են սկսվում. Արեգ Քոչինյան
«Հայաստանի համար նախընտրելի է վաշինգտոնյան թրեքը, իսկ Ադրբեջանի համար՝ բրյուսելյան: Ես կարծում եմ՝ Հայաստանի կողմից ինչ-որ չափով զիջում է բրյուսելյան բանակցությունների շարունակությանը մասնակցելը, թեպետ, այն ոչ թե զիջում է, այլ՝ փոխզիջում»,-Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
Նա տեղեկացրեց, որ բրյուսելյան հանդիպման մասին տեղեկություն տարածած կենտրոնը հայտնել է, որ լինելու է նաև Մոլդովայում հանդիպում Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ:
«Եթե Արդբեջանի համար ավելի նախընտրելի միջնորդ է Շառլ Միշելը, Հայաստանի համար՝ Մակրոնը, ապա մենք ուենք կողմերին բավարարող հանդիպումներ առաջիկայում»,-ասաց քաղաքագետը:
Նա հայտնեց, որ Հայաստանի համար կարևոր պետք է լինի այն, որ ԱՄՆ-ն աննախադեպ մասնակցություն ունի բանակցային գործընթացում:
Հայտնելով, որ վաշինգտոնյան 4-օրյա հանդիպմանը որոշակի արդյունքներ ընկալելը միամտություն կլիներ, Արեգ Քոչինյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը ցականում է որոշակի էներգիա հաղորդել ԱՄՆ-ի և ԵՄ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացներին:
«Բանակցությունների արդյունքում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի երկարաժամկետ հաջողության համար հրամայական է միջազգային երաշխիքները, մասնավորապես կոնկրետ պետության կողմից տրվող երաշխիքները»,-հայտնեց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ վաշինգտոնյան բանակցություններում շոշափելի արդյուքն չի ապահովվել ադրբեջանական առավելապաշտական մոտեցման պատճառով, որը դրսևորվում է Արցախի կարգավիճակի հարցում:
Ադրբեջանը հայտնում է, որ այն իր ներքին գործն է, իսկ միջազգային կենտրոնները, ըստ Քոչինյանի, գտնում են, որ այդպես չէ:
«Ռուսաստանի շահերից չի բխում արցախյան հարցի կարգավորումը և, որպես դրա հետևանք, հայ-թուրքական կարգավորումը՝ մի պարզ պատճառով, որ այն էականորեն նվազեցնելու է մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ Հայաստանի տեսանկյունից հայկական պետականությունը երկարաժամկետ կտրվածքով խիստ կասկածելի ապագա ունի, եթե չեն կարգավորվում հայ-ադրբեջանական և հայ թուրքական հարաբերությունները: Երկրորդ՝ աճելու է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հայտնեց բանախոսը և հավելեց Ռուսաստանի պլանները Հայաստանի հետ կապված շատ ակնհայտ են, դրանք միութենական պետությունով սկսվում են և հայաստանի վերջնական ուծացմամբ ավարտվում են»,-հայտարարեց Քոչինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Վաշինգտոնում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին