Բլինկեն. Կիևն Արևմուտքից կստանա հակահարձակման հաջողության համար անհրաժեշտ բոլոր զենքերը
Ուկրաինան Արևմուտքից ստացել է բոլոր այն զենքերը, որոնք անհրաժեշտ են հակահարձակման ժամանակ «հաջողակ լինելու» համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ինչպես ես բազմիցս ասել եմ, խոսքը ոչ միայն սպառազինության, այլև ուսուցման մասին է , որպեսզի Ուկրաինան կարողանա սպասարկել մեր մատակարարած համակարգերը։ Եվ շատ կարևոր է, իհարկե, որ նրանք ունենան ճիշտ պլաններ։
«Իմ գնահատմամբ՝ նրանք ամեն ինչ ունեն այս բոլոր ոլորտներում, որպեսզի շարունակեն հաջողության հասնել»,-ասել է նա երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Երեքշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են հատկացրել Ուկրաինային, որը ներառում է «ՀՕՊ-ի հավելյալ համակարգեր և զինամթերք», «արևմտյան ՀՕՊ կայաններ, հրթիռներ և ռադիոտեղորոշիչ կայաններ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին ինտեգրելու սարքավորումներ», զինամթերք անօդաչու թռչող համակարգերի դեմ հակազդեցության համար», 155 մմ հրետանային արկեր, արբանյակային պատկերների ծառայություններ, ռազմական պատրաստության աջակցություն և սարքավորումների սպասարկում: Այդ զինատեսակները ամերիկյան կողմը կգնի արտադրողներից կամ գործընկերներից և կտեղափոխվի Ուկրաինա՝ «ամրապնդելու հակաօդային պաշտպանությունը և բավարարելու հրետանային զինամթերքի կարիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Արախամիային մեղադրում են Ուկրաինայի հետ վիճաբանության մեջ Վրաստանին ներքաշելու փորձի համար
- Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման հաջողությունը
- Պենտագոն. ԱՄՆ-ից կպահանջվի մեկուկես տարի՝ F-16 կործանիչները Ուկրաինային մատակարարելու համար
- Ուկրաինան գերությունից ազատել է 130 զինվորի