ԵԽ-ն հաստատեց՝ մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։
Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում։
Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպմանը 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե փաստաթղթում «էթնիկ փոքրամասնություն» է նշված, նշանակում է՝ խոսել են Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին. Քաղաքագետ
- Բրյուսելում Փաշինյանը համաձայնվելու է Ադրբեջանի հակահայկական պնդումներին. Արմինե Ադիբեկյան
- Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա
- Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Աղբյուր
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունակում են անպտուղ մնալ. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանի բանակցությունների ծուռ թագավորությունում