Երևանում անցկացվել է «Անմահ գնդի» երթը
Երևանում անցկացվել է «Անմահ գնդի» երթը: Այդ մասին Երևանից հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Երթը մեկնարկել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից։ Այնտեղից ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգի՝ Անմար կրակի մոտ։
Միջոցառումը ղեկավարում են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ և սկաուտներ։ Վետերաններին 40-ականների մեքենաներով են տեղափոխում Հաղթանակի այգի: Ցուցարարները կրում են Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, իրենց հարազատների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների լուսանկարները։
Ավելի վաղ «Անմահ գունդ արտասահմանում» պատմամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Անմահ գնդի երթին ակնկալվում է 5000-ից 7000 հոգու մասնակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 9-ի հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
- Մայիսի 9, Եռաբլուր. «Ձեռնունայն նստած ենք, դրան էլ ավելացել են այսքան զոհերը»
- Ռոբերտ Քոչարյան. Համախմբված և կազմակերպված հայ ժողովրդին անհնար է հաղթել
- Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին
- Վահագն Սարոյան. Մայիսի 9-ի եռատոնը իշխող խմբակի համար այլևս եռատոն չէ՞
- Նիկոլ Փաշինյան. Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով