«Ժողովուրդ». Ինչպես է Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջադեպի տեսանյութը հայտնվել լրատվամիջոցներում. Ո՞ւմ հրահանգով է դա տեղի ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել:
Ինչպես հայտնի է, մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե ապրիլի 3-ից ծառայողական քննություն է սկսվել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար կրկին դիմեց Լաուրա Անտոնյանին, որն ի պատասխան հայտնեց. «Միջադեպի հանգամանքները լիարժեք եւ ամբողջական պարզաբանելու նպատակով վարույթը դեռ ընթացքի մեջ է»։
Ամեն դեպքում, նկատենք՝ այդքան երկար ծառայողական քննություն իրականացնելու պատճառ թերեւս չկա. պետք է ընդամենը հասկանալ՝ ով է մտել անվտանգության տեսախցիկների սենյակ, կամ ով է հրահանգել կրիչով դուրս հանել օրվա տեսաձայնագրությունը: Սա անելու համար մեկ ամիս ժամանակ վստահաբար պետք չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը «Հաղթանակ» զբոսայգու միջոցառումներին ներկա չի լինի
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները վախեցած են, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական սկանդալի մեջ է ընկել