Ապշած եմ, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Շուշիի գորգերի թանգարանի 170 գորգ, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փրկել ու Հայաստան է տեղափոխել թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, դեռևս մշտական ցուցադրության վայր չունեն։
«Հանդիպել եմ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, քննարկել, սպասում եմ իրենց արձագանքին, որոշմանը, թե ինչ պետք է լինի այս թանգարանի ճակատագիրը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։
Նա ընդգծեց՝ մի քիչ ապշած է, որ 2,5 տարի է Հայաստանում այս հարցն իր լուծումը չի ստացել։
«Մի քիչ անհարմար եմ զգում դրա մասին խոսել։ Ընդհանրապես մեզ բոլորիս պատիվ չի բերում, որ այս թանգարանի վիճակն այսպիսին է»,- ասաց Վարդան Ասծատրյանը։
Նա այսօր գորգերը ցուցադրում է Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ այդպես իր աջակցությունը հայտնելով մի քանի օր շարունակվող «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին։
Շուշիի գորգերի թանգարանն ունեցել է 300 գորգ։ Հաջողվել է փրկել միայն 170-ը, որոնք թվագրվում են 17-20-րդ դարերով։
«Մնացած գորգերն ադրբեջանցի զինվորների կողմից թալանվել են»,- ասաց Վ. Ասծատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում՝ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում գորգերը. Վարդան Ասծատրյան
- Հանցագործություն է կատարվել, որ Արցախում այդքան թանգարաններ մնացել են Ադրբեջանի մոտ. Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան