Վահագն Սարոյան. Մայիսի 9-ի եռատոնը իշխող խմբակի համար այլևս եռատոն չէ՞
Անվտանգության հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը գրում է.
«Մայիսի 9-ի եռատոնը իշխող խմբակի համար այլևս եռատոն չէ՞... Եռաբլուր չեն այցելում, ուղերձ չեն հղում, միջոցառումներ չեն կազմակերպում, փիառվելու առիթ է, ինչի՞ են բաց թողում...
Շուշին հանձնելուց հետո Շուշիի ազատագրումը այլևս չի՞ նշվելու, Շուշին ազատագրողների արյունն այլևս «հանուն ոչնչի է» եղե՞լ, Արցախի բանակի կազմավորման օրը չի նշվում, որովհետև Արցախից կտրուկ հրաժարվել են։ Փոխարենը նախագահի աշխատակազմը կազմակերպել է մի միջոցառում «Հաղթանակ» զբոսայգում։
Ի դեպ ինձ համար բացարձակ արժեք է, որ Հայ ժողովուրդը ամենաթանկ գնով՝ իր զավակների արյունով, հայրենիք կերտեց, Արցախ ազատագրեց, պատմական արդարություն վերականգնեց, 1945-ին ու 1994-ին պատերազմներ հաղթեց, ու Երկիր կառուցեց...
Շնորհավորում եմ մեր եռատոնը, ոչ ոք չի կարող գողանալ մեր տոները մեզանից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան