Քաղաքական 14:57 09/05/2023 Արցախ

Մայիսի 9-ի հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան առաջին, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներում և Հայրենական մեծ պատերազմում նահատակված հերոսների։

Հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկեց խաչերթ դեպի Հուշահամալիր:

Երթից հետո «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները հանրահավաք սկսեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Ելույթ ունեցողները շեշտում են, որ հանրահավաքն առաջին հերթին հայ ժողովրդի միասնության և կամքի ցուցադրություն է և այդ հրապարակից արցախցին ի լուր աշխարհի հայտնում է, որ ինքն է որոշելու, թե ինչպես ապրել, որտեղ և ում հետ:

Հանարհավաքի ամբիոնից կոչ հղվեց ՀՀ քաղաքացիներին՝ թույլ չտալ ՀՀ գործող իշխանություններին Արցախի անունից ստորագրել որևէ մի փաստաթուղթ, որտեղ վտանգված կլինի արցախահայության ինքնորոշման իրավունքը, իսկ ՌԴ խաղաղապահ զորկազմին հրոդորեցին անվերապահորեն կատարել իր պարտականությունները, տեր կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

Դիմելով Արցախի իշխանություններին՝ հանրահավաքի ամբիոնից նրանց հորդորեցին ճիշտ գիտակցել իրենց պարտավորությունները ժողովրդի առաջ և չտրվել արտաքին տարբեր ազդեցություններին, տեղի չտալ Ադրբեջանի ճնշումներին և առաջնորդվել միայն Արցախի ժողովրդի կամքով:

Հանրահավաքում ելույթ ունեցավ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մայիսի 9-ը մեր տոնն է ու դեռ նշելու ենք հաղթանակներ։ Սա ներկայիս Արցախի ամենակարևոր օրերից մեկն է՝ հաշվի առնելով այն, որ այս ամենը նախաձեռնել է Արցախի երիտասարդությունը»,-հայտարարեց Ռուբեն Վարդնայնը և հավելեց. «Մենք պետք է պահենք մեր արժանապատվությունը։ Միասին արդեն գծել ենք մեր կարմիր գծերը, որոնք անցնելու իրավունք ոչ ոք չունի, բայց Ադրբեջանը խախտել է նշված գծերը։ Որևէ պարագայում չպետք է թույլ տանք, որ մեր անձնագրերն ադրբեջանցին ստուգի, ոչ մեկը չպիտի սահմանափակի մեր ազատ ելումուտը Հայաստան։ 149 օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, վիճակը շատ ծանր է, բայց պետք է շարունակենք պայքարել»:

Անդրադառնալով միջազգային հանրության գործողություններին՝ Վարդանյանն ասաց․ «Ո՞ւր է ձեր արժանապատվությունը։ Ադրբեջանը թքել է ձեզ վրա, բացեիբաց ասում է, որ չի կատարում ձեր որոշումները»։

Նա հայտարարեց, որ բոլորը գործով պետք է ցույց տան, որ կանգնած է Արցախի կողքին։

Վարդանյանը նաև արձանագրեց, որ ճգնաժամը հնարավորություն է տալիս ինքնամաքրվելու, ուղղելու սխալները, կառուցելու ազնիվ, արդար փոխհարաբերություններ իշխանությունների ու ժողովրդի միջև՝ շեշտելով, որ Ադրբեջանը ռեօկուպացիա է իրականացնում:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց տարակուսեց, որ Լաչինի միջանցքի բացման նպատակով դեռ 120 հազար ստորագրություն է հավաքվել և դիմեց ՀՀ իշխանություններին՝ հարցնելով, թե ինչու նրանք և նրաց զավակները չեն մասնակցել ստորագրահավաքին. «Որպես պաշտոնյա, դուք սահմանափակումներ ունեք, բայց ի՞նչ է խանգարում ձեզ հայ մնալ, ի՞նչ է խանգարում ձեզ մարդ մնալ»:

Հայտարարելով, որ ընթանում է հայրենական պատերազմ, որին պետք է մասնակցի յուրաքանչյուրը և ոչ միայն բանակը՝ նախկին պետնախարարը հավելեց. «Ստեղծված իրավիճակում մեր անելիքների, քայլերի ճանապարհային քարտեզը մշակել ենք ու փոխանցել թե՛ նախագահին, թե՛ ԱԺ նախագահին։ Պատասխանատուները պետք է գլխավորեն, կազմակերպեն մեր պայքարը, իսկ եթե իրենք դա չանեն, մենք պիտի անենք»:

Հանրահավաքի մասնակիցները ուս-ուսի տվեցին և քոչարի պարեցին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}