Նաիրի Հոխիկյան. Մենք շարունակում ենք հանրահավաքների շարքը
Լրագրող, հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին մայիսի 8-ի հանրահավաքին ու հավատացին միասնական պայքարի մեր կոչին' հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի։
Բնականաբար, յուրաքանչյուր պայքար ունենում է դժվարություններ ու սխալներ։ Դրանք շտկվում են ու դառնում ավելի արդյունավետ իրար օգնելով։
Մենք շարունակում ենք հանրահավաքների շարքը և մայիսի 9-ին, ժամը 18:00-ին ևս հրավիրում ենք Երևանի Ազատության հրապարակ։
Հրավիրում ենք նաև այն մարդկանց, ովքեր ունեն մտահոգություններ և առաջարկներ, եկեք և օգնեք մեզ, որ միասին հաջողության հասնենք։
Մենք ձևավորում ենք շտաբ, որտեղ կհավաքագրվեն ձեր բոլոր նկատառումները և իրականություն կդառնան հանրահավաքների ժամանակ։
Գրեք նաև ինձ անձնական նամակներով, գրեք ձեր դիտարկումների ու առաջարկների մասին։ Օգնեք, որ միասին առաջ գնանք։
Սպասում ենք այսօր' ժամը 18:00-ից' Ազատության հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Արցախը պահպանելու ենք․ Արա Պողոսյան
- «Պահենք Արցախը, պահենք Հայաստանը, պահենք հայրենիքը»․Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները