«Ժողովուրդ». Փաշինյանը «Հաղթանակ» զբոսայգու միջոցառումներին ներկա չի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ պաշտոնական միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմը, ներկա են լինելու պաշտոնյաներ, հյուրեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները վախեցած են, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական սկանդալի մեջ է ընկել
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել