«Հրապարակ». ՔՊ խմբակցությունում Արարատ Միրզոյանին կհրավիրեն փակ հանդիպման
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում և կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։
Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության չեն եկել: Եվ չնայած դրան շաբաթվա վերջում էլ Բրյուսելում Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում։ ՔՊ-ում կարծում են, որ առնվազն իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում և ինչում են արտահայտվում տարաձայնությունները:
Հատկապես, որ այդ հարթությունում ակնհայտ ակտիվություն է նկատվում` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ», իսկ հունիսի 1-ին էլ Քիշնևում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը, Ալիևը և Միշելը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպումներ կունենան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ն հերթական սկանդալի մեջ է ընկել
- «Հրապարակ». Ինչպես Փաշինյանը, այնպես էլ ՔՊ-ական մեծամասնությունն այս տարի Եռաբլուր չի այցելի
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան