Եթե Քյարամյանը դավաճան է փնտրում, ինքը լավ գիտի գլխավոր դավաճանի տեղը. Իշխան Սաղաթելյան
«Գերագույն գլխավոր դավաճանը նստած է կառավարության շենքում, իսկ Արգիշտի Քյարամյանը դրա բոլոր փաստերն ու հիմքերն ունի։ Եթե դավաճան է փնտրում, ինքը լավ գիտի գլխավոր դավաճանի տեղը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որ «կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, ժամանակը կգա և կերևա ով է դավաճան, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները»։
Նա նշեց, որ եթե Քյարամյանն այդքան համաձակաություն ունի, թող գնա ու բացահայտի, բայց քանի նա դավաճանի կամակատարն է, պարզ է չէ, թե ինչ ընթացք է ունենալու այս ամեն ինչը։
Ինչ վերաբերում է 5-րդ շարասյան մասին հայտարարությանը, Սաղաթելյանը նշեց. «Իհարկե, կա։ Նիկոլը, իր շրջապատը»։
«Անիմաստ է շարունակ մտնել այս զրույցների մեջ, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հստակ է։ Հայաստանի իշխանության ղեկին գտնվում է անսրբություն, անհայրենիք, թրքահպատակ մի խունտա, որը հետևողականորեն ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը, շարունակելով թշնամու քաղաքականությունը՝ զիջում է ամեն ինչ։ Մնացածն՝ այս ընթացքում ում վրա ինչ փորձեն բարդել, ինչ հիմնավորումներով, քայլերով, երկրորդական է, պետք է հասկանալ՝ ինչպես ազատվել սրանցից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։