Սաղաթելյան. Եթե Փաշինյանի գլխին մի բանով չես խփում, ինքը դա դիտարկում է կառուցողականություն
«Մենք Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ընդդիմադիր դաշտում, հակառակորդներ, մրցակիցներ չունենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է ընդդիմության հետ ավելի կառուցողական քննարկումների մասին, Ի. Սաղաթելյանն ասաց. «Տեսեք, եթե իր գլխին մի բանով չես խփում, ինքը դա դիտարկում է կառուցողականություն։ Մեծ առաջընթաց կա, բայց ես չեմ ուզում, որ մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը, մեր աջակիցները Նիկոլի, ներողություն բառիս համար, կուտն ուտեն։ Ի՞նչ է նշանակում կառուցողական։
Հստակ, մեկ անգամ ևս այս կարևոր ու սրբազան վայրից ասում եմ՝ Նիկոլի հետ կառուցողական, համագործակցություն, բացառվում է։
Ջրբաժան ակնհայտ է՝ կամ Հայաստանի հետ ես, կամ Նիկոլի»։
Մանրամասն՝ տեսանյութում։