Սերժ Սարգսյան. Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.
«Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:
Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին:
Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ:
Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական
- Նիկոլ Փաշինյան. Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին