Շուշին հանձնել են իրենք, երբ չեն համաձայնել Պուտինի առաջարկի հետ. Շարմազանով
«Բեռլինը գրավող, Ստալինգրադն ազատագրող հերոսների թոռները 1992-ին ազատագրեցին Շուշին։ Դժբախտաբար, 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ աշխարհքաղաքական, գույնզգույն հեղաշրջում, որի արդյունքը եղան կորուստները։ Կներեք, Շուշին հանձնել են իրենք»,-լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Շուշին մնալու էր վերահսկողության ներքո։
«Շուշին հանձնել են իրենք, երբ Հայաստանը բաժանեցին սև ու սպիտակի, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին անվանում էին մարզպետ, երբ կազմաքանդեցին բանակը, և այդպես շարունակԼ Մեծ դառնությամբ եմ ասում, քանի դեռ այս կապիտուլյանտ իշխանությունը կա, մենք խնդիր ունենք եղածը պահելու, քանի որ տարեցտարի մեր կորուստներն ավելանում են»,-ասաց նա։