Արթուր Վանեցյանը միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը միացավ «Ո՛չ Արցախի Էթնիկ զտմանը» ստորագրահավաքին, որը օրեր առաջ նախաձեռնել էր անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 150 հազար քաղաքացի՝ Հայաստանում և Արցախում։
«Երբ սկսեցի այս ստորագրավաքը Մոսկվա կինոթատրոնի բակում, լիահույս չէի, նման ակտիվություն կլինի, քաղաքացիների մեծ հոսք կլինի։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսին դեմ է, նրանք որևէ կերպ չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում»,- ասաց Թ. Թովմասյանը։
Ստորագրահավաքը շարունակվում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն օր հող է, որ տալիս ենք»
- Թագուհի Թովմասյանը միացել է արցախահայերի՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը հեռացնելու պահանջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան