Յուրաքանչյուրը թող իր մեջ ման գա այդ մեղավորին. Վանեցյան
«Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, աշխատել եմ, կատարել եմ իմ գործառույթները, ես որևէ մասնակցություն այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը, չեմ ունեցել»,- լրագրողնրի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր ընդդիմադիր դաշտում ակտիվորեն քննարկվում է, թե 2018 թվականին ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ի վերջո՝ ո՞վ էր բերել, ընդդիմադիրները միմյանց են մեղադրում։
Ա. Վանեցյանի խոսքով, յուրաքանրչյուրը թող իր մեջ ման գա այդ մեղավորին։
«Հիմա, գիտեք, արդեն մոդայիկ չէ ասել՝ մենք եղել ենք փողոցում, պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին։ Բա ովքե՞ր էին այդ ժամանակ փողոցում։ Հիմա ում հարցնում ես, ասում է մենք չենք եղել։ Բա ո՞վ է եղել, ո՞ւր են այդ մարդիկ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
- Նիկոլի Հայաստանում խոսել ընտրությունների մասին՝ տեղին չէ. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվե՛ք
- Արթուր Վանեցյան. Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում