Մայիսի 9-ին Թուրքիայի պետական ծառայողների աշխատավարձերը 45%-ով ավելացնելու արձանագրություն է ստորագրվել
Թուրքիայում պետական ծառայողների և հարակից մի շարք ոլորտների աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 45%-ով՝ հասնելով 15000 լիրաի (մոտ 790 դոլար)։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ երկրի իշխանությունների և արհմիությունների միջև ստորագրվել է կոլեկտիվ աշխատանքի պայմանների վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ միջոցառումից հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 2023-2024 թվականների համար. «Այս համաձայնագրի համատեքստում մենք նաև 4-6 % հավելավճար ենք սահմանում այն աշխատակիցների համար, ովքեր չեն ստացել բոնուսներ, ահաբեկչությունից տուժած վետերանները կամ զոհվածների ընտանիքները կստանան 10 %բոնուս, նախատեսում ենք նաև70%-ով ավելացնել արտաժամյա աշխատանքի դիմաց վճարը»,-ասել է Էրդողանը և հավելել, որ գիշերային հերթափոխի համար վճարը կավելանա 8%-ով։
Արհմիությունների հետ պայմանագիրը կնքվել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախօրեին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ցանկանում է, որ քվեարկությունը կվերածվի քաղաքացիների տոնի
- Անկարան սպասում է պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար, ասել է Էրդողանը
- Էրդողանը հիվանդության մասին տեղեկություններից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
- Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան