«Հրապարակ». Ստեփանակերտում կազմակերպվող հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր՝ 12.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում, որի կազմակերպիչները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներն են, որոնք անցած շաբաթվանից Արցախում ստորագրահավաք են իրականացնում։ Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու:
Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, մասնակցելու են նաեւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից
- «Հրապարակ». ՔՊ խմբակցությունում Արարատ Միրզոյանին կհրավիրեն փակ հանդիպման
- «Հրապարակ». Ինչպես Փաշինյանը, այնպես էլ ՔՊ-ական մեծամասնությունն այս տարի Եռաբլուր չի այցելի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները