Քյարամյան. Շուշիի կորուստը ոչ թե իշխանության, այլ մեր ընդհանուր ազգի պարտությունն է
«Մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ անհատի, դա հայ ժողովրդի և մեր ընդհանուր ազգի պարտությունն է»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների՝ Շուշին կորցնելու մասին հարցին ի պատասխան ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Արձագանքին, թե բերդաքաղաքի կորուստը տեղի է ունեցել ձեր իշխանության օրոք, ՔԿ նախագահը պատասխանեց. «Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա։ Շուշիի անկման գործով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գտնվում է դատաքննության փուլում»։
Լրագրողները Քյարամյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր անում նա ԱԱԾ պետի պաշտոնից ազատվելուց հետո Շուշիում։
«Որպես կամավոր էի այդ օրերին Շուշիում։ Շատ ուրախ կլինեի, որ շատերն այդ օրերին Շուշիում գտնվեին, գուցե այդ պարագայում Շուշին չկորցնեինք»,- պատասխանեց այսօր ՔԿ պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան։
Անդրադառնալով 11 հազար դասալիքների վերաբերյալ Աննա Հակոբյանի հայտարարության իսկության մասին հարցին՝ Քյարամյանն ասաց, որ բազմաթիվ գործեր կան հարուցված դասալքության ու այլ հատկանիշներով։
«Չէի ուզի այդ մասին այսօր խոսել։ Թվեր չեմ ասի»,-ասաց Քյարամյանը։
Նա նաև ասաց՝ ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, «գումարով, չգիտեմ ինչ շահերով տոգորված հարցեր տվող»։
«Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, դրա վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, դրանց մի մասն արդեն լուծվել է։ Մի մասը հանրայանացվել է, մի մասը նախաքննական շահից ելնելով՝ դեռ չի հանրայնացվել։ Բայց կգա ժամանակը, երբ մեր հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, հստակ կիմանա, թե ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամաննքերը ո՞նց սկսվեց, ո՞նց ավարտվեց։ Ես դա ձեզ խոստանում եմ»,-ասաց նա ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարությունների հավաստիությունն ստուգելու լիազորություն չունի
- ՔԿ-ն հերքում է Աննա Հակոբյանին. Զորամասն ինքնակամ թողելու, դասալքության համար քրեական հետապնդում է հարուցվել 756 անձի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան