Պայքար՝ Արցախի ճանապարհը բացելու համար․Ազատության հրապարակում շարունակվում է հանրահավաքը
Ազատության հրապարակում այսօր շարունակվել է հանրահավաքը՝ պայքարը Արցախի ճանապարհը բացելու համար։Հրապարակը բազմամարդ չէր։ Հանրաավաքի նախաձեռնողները հայտարարեցին նոր նախաձեռնության մասին՝ յուրքանչյուր քաղաքացի հաջորդ հավաքին պետք է իր հետ բերի մեկ քաղաքացի։
«Սիրելի՜ հայրենակիցներ, վստահ եմ, որ այս ֆլեշմոբին մասնակցելով, յուրաքանչյուրդ եթե մեկ մարդ էլ բերեք, մենք կրկնակի և եռակի շատ կլինենք։ Արի՛ Ազատության հրապարակ, որ աճի միասնականությունը»,- իր խոսքում ասաց լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
Հանրահավաքում ելույթ ունեցողները համոզված են, որ միայն միասնականության շնորհիվ Արցախի հարցում կարող ենք հասնել հաջողության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան