Նիկոլի Հայաստանում խոսել ընտրությունների մասին՝ տեղին չէ. Արթուր Վանեցյան
«Այս փուլում խոսել Երևանի քաղաքապետարանի ընտրությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ։ Նիկոլի Հայաստանում, երբ չգիտենք, թե ինչ վիճակ է լինելու վաղը կամ այսօր, խոսել ՏԻՄ ընտրությունների մասին՝ տեղին չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա կարծում է, եթե այսօր խոսի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, մասնակցելու ֆորմատի մասին, հանրության մի զգալի մասը ճիշտ չի հասկանա։
«Մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդրի առջև, ամեն օր կորցնում ենք Հայաստանի սուվերեն տարածքներից, ունենում ենք զոհեր, 120 հազար մեր հայրենակիցներն այսօր շրջափակման մեջ են, կանգնած են բնաջնջման վտանգի առջև, ու այսօր խոսել Երևանի քաղաքապետի ընտրություններից, լուրջ չեմ համարում դա»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ա. Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք» կուսակցությունը մշտապես մասնակցում է ցանկացած քաղաքական գործընթացների և եթե օրը գա և որոշում կայացնեն, որ մասնակցելու են, անպայման կտեղեկացնեն։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվե՛ք
- Արթուր Վանեցյան. Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում