Արտագաղթել չեմ պատրաստվում, բայց արթնացեք, հայե´ր, մեր տունն այրվում է, քանդվում է. Հարցում
«Ես Հայաստանում եմ ծնվել, Հայաստանում եմ ապրում, ինձ համարում եմ զտարյուն հայ և կասեմ, որ ցանկացած դժվարություն էլ մարդու համար է։ Հայաստանն է իմ տունը ու պետք է տեր կանգնել»,- պատասխանեց քաղաքացին Panorama.am-ի այն հարցմանը, թե հնարավորության դեպքում կլքե՞ն Հայաստանը։
Վերջինս սթափվելու կոչ ուղղեց. «Արթնացե՛ք հայեր, մեր տունը քանդվում է այսօր, այրվում է։ Պետք չէ ստրուկ լինել, պետք է տեր լինել՝ գաղափարապես. հայրենատեր, հայրենասեր պետք է լինել, իսկ դա ամոթ չէ, ամոթը հայրենիքի անունը չլսելն է։ Շատերին չեմ արդարացնում, քանի որ եթե այստեղ թուլանում է, դու պետք է տեր լինես, իսկ նրանք տեր լինելու մշակույթը չեն հասկանում, դրա համար էլ լքում են հայրենիքը Մի փոր հացը կարևոր չէ, կարևորը միտքն է, գաղափարն ու բանականությունը»։
Հարցման գրեթե բոլոր մասնակիցները նշեցին, որ չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից, չնայած, ինչպես ասացին 1-2-ը, հնարավորություն ունեն։
Հարցին, թե մարդիկ ինչո՞ւ են լքում հայրենիքը, քաղաքացիներն ի պատասխան մատնանշում են սոցիալական պայմանները, ապրելակերպը։
«Բայց մեկ է, եթե աշխատելու ցանկություն ունեն, այստեղ էլ կգտնեն։ Հեսա թոշակառու կին եմ, ընկած աշխատանք եմ ման գալիս»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Ես չեմ ուզում լքել, ունեմ հնարավորություն, բայց չեմ ուզում, սիրում եմ իմ հայրենիքը։ Չնայած ստահ չենք, չգիտես ինչ է լինելու մեր հայրենիքի հետ, բայց հույս ունեմ, որ կհաղթահարվի այս ճգնաժամը»,-ասաց մեկ ուրիշը։
«Եթե բոլորս էդպես մտածենք, ապա Հայաստանը պետք է դատարկվի»,-մտահոգություն հայտնեց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու
- Ունենք սարսափելի գնաճ, արտագաղթ, աղքատության աճող մակարդակ․ Վահե Հակոբյան
- Ալվինա Աղաբաբյան. Նման անտարբերության պայմաններում սահմանամերձ գյուղերի բնակիչները բռնելու են արտագաղթի ճամփեն
- Մեկ տարում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 11 հազար 700-ով