Վերաքննիչը բավարարել է դիահերձարանում զինվորների դիերն անարգելու գործով մեր բողոքը. փաստաբան
Փաստաբան Գարիկ Գալիկյանը գրել է․
«2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։
Իհարկե, ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղղարկել է նույն դատարան՝ նոր քննության»։
Հարակից հրապարակումներ`
- Մերժվել է Աբովյանի դիահերձարանի նկուղում զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը
- Որևէ մեկը չի պլստալու․ Գարիկ Գալիկյանը ՝ Աբովյանի դիահերձարանի դեպքի մասին
- Ինչպես են զոհվածների դիակներն ու մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան. «Լույսի ճրագ»
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան