Եթե միայն Թուրքիային ձեռք տա, ապա հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում.Գևորգ Պապոյան
«Եթե Հայաստանի ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը և այն միայն Թուրքիային ձեռք տա՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում»,-Սևծովյան տնտեսական համաժողովի արդյունքների ներկայացման նպատակով հրավիրված ԱԺ ասուլիսի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը չի փակել սահմանը, այլ Թուրքիան՝ ՀՀ-ի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման և մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:
«Եթե այսօր էլ Թուրքիան իմանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար վնասներ է բերելու, իսկ իրենց՝ միայն օգուտ, բնականաբար, կբացեր: Ուստի, Թուրքիան, հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս ՀՀ-ին, պահանջներ է ներկայացնում, առիթներ փնտրում սահմանը չբացելու համար»,-հայտարարեց Պապոյանը և հավելեց. «Ինչպե՞ս կարող է Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակի և Հայաստանին տնտեսական պատժամիջոցի ենթարկի, բայց մենք դրանից ուրախանանք և ասենք՝ մենք դրանից օգտվեցինք, սա աբսուրդ է»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի կողմից օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը. Ոսկանյան
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
- Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան