Դանիել Իոաննիսյան. Ո՞նց եղավ, որ պարտված ադրբեջանական բանակը 6 շաբաթում Հորադիզից հասավ Շուշի
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է.
«Իսկ մենք, ազգովի, քննարկելու՞ ենք, թե ինչն ենք սխալ արել, որի արդյունքում 1992-ին ազատագրված Շուշին 2020-ին մի քանի շաբաթում կորցրեցինք։
Ո՞նց եղավ, որ 1990-ականներին պարտված ադրբեջանական բանակը, թուրքական հրամանատարական աջակցությամբ ընդամենը 6 շաբաթում Հորադիզից հասավ Շուշի։
Միայն Ռուսաստանից, Իսրաելից ու Թուրքիայից ձեռք բերած սպառազինությա՞ն հաշվին։ Իսկ միգուցե նաև ա՞յլ հանգամանքներ կաին։
Կարո՞ղ է վերջապես արձանագրենք, որ մեր երկրում կոմպետենտ, չկոռումպացված, դուխով ու նախաձեռնողականություն ցուցաբերող սպաների լուրջ դեֆիցիտ ունենք։
Կարո՞ղ է վերջապես ընդունենք, որ մեր բանակի կառավարման համակարգը ժամկետնանց է։ Թե՞ մեզ խաբելու ենք «դե 3 պետության դեմ էինք կռվում» ու նմանատիպ այլ հորինվածքներով և ոչինչ չփոխենք։
Կարո՞ղ է ընդունենք, որ ուկրաինական բանակում արված լուրջ կառուցվածքային բարեփոխումները հանգեցրեցին մարտունակության շեշտակի բարձրացմանը։ Թե հավատալու ենք «ուկրաինացիքի տեղը ՆԱՏՕ-ն է կռվում» լեգենդներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում