Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն ու ֆրանսիական «France24» լրատվական կայքը հրապարակել են Թուրքիայի նախընտրական պայքարի համատեքստում քրդերի տրամադրությունների վերաբերյալ հետազոտական հոդվածներ։Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հարցումներն ու զրույցներն անցկացվել են Դիարբեքիրում, որտեղ Ռեջեփ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիներին վերջինս հավաքել էր մեծ թվով ձայներ, սակայն հետագայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամերն ու ազգայնամոլական քաղաքականության արմատավորումը քրդերին «վանել է» Էրդողանից։ Ինչպես հայտնել է «Reuters»-ը, Էրդողանը Դիարբեքիրում ունի մոտ 20․5%, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 76․3% աջակցություն։
«Քանի որ քրդերը կազմում են երկրի բնակչության 20%-ը, ուստի նրանց ձայները որոշիչ են լինելու կայանալիք ընտրություններում»։
Հատկանշական է, որ «Reuters»-ը նշում է, որ շրջանում սահմանափակ աջակցություն ունեցող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ձեռք է մեկնել Քըլըչդարօղլուի օրոք քրդերին և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), մինչդեռ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ պնդել է, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և ընդդիմադիր դաշինքի միջև կապ կա՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ «Reuters»-ն իր զեկույցում ներառել է նաև լրագրող Մեհմեթ Դալգըչի տեսակետը, ով նախկինում աջակցել է Էրդողանին, սակայն այժմ նրա վարած քաղաքականությունից դժգոհ է։
«Ես հիմա ասում եմ՝ փոփոխություններն անհրաժեշտ են Թուրքիային, երիտասարդները հույս չունեն, երիտասարդներն ապագա չունեն»,- ասել է նա:
Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ ինքն ալևի քուրդ է, և իրենց փողոցի տների բնակիչները, որոնց տներն ավերվել են փետրվարյան երկրաշարժերից, չեն ստացել այնքան օգնություն, որքան հարակից փողոցների բնակիչները, ում տներն այդքան վնասներ չեն տեսել։ Նա այս ամենը բացատրել է իշխանությունների վարած պառակտիչ քաղաքականությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին