ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է ոչ թե Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության որոշումը կախված է ոչ թե դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Սթոլթենբերգը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան ի վերջո կմիանա դաշինքին։
Բորելը հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվում։
2022 թվականի սեպտեմբերի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։