Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին. արձագանքում են կառավարությունից
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին, ուժային կառույցների այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին գրել է News.am-ը՝ մանրամասնելով, որ այս պահին Կառավարությունում քննարկում է ընթանում։
Կառավարությունում հանդիպման մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում, ասում են՝ հերթական հանդիպում է։
«Եթե լուսաբանման ենթակա լիներ, ես տեղեկացված կլինեի հանդիպման մասին»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում