Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ կամավորների շրջանում գերակշռում են երիտասարդները և դեռահասները. Շուշան Փաշինյանը հարց բարձրացրեց ԱԺ-ում
«Ըստ իմ տեղեկությունների, այս պահին կամավորների շրջանում գերակշռում են երիտասարդները և դեռահասները, քանի որ շատերի աշխատանքը նպատակաուղղված է ԲՈւՀ-երում բարձրագույն կրթույթուն ստանալուն»,-խորհրդարանում այսօր կազմակերպած «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հանրային լսումների ժամանակ հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող Շուշան Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, թե ներկաները տեղյակ են, որ Հայաստանի և արտերկրի յուրաքանչյուր ԲՈւՀ դիմորդին դիտարկելու համար պահանջում է կամավորական գործունեություն:
«Շատ լավ կլինի, որ ներկայացվեն ցուցանիշներ, թե մինչ օրս կամավորական աշխատանքը Հայաստանում հասարակական ո՞ր կազմի կողմից է իրականացվել և օրենքի ընդունումից հետո սպասենք դրա շատացմանը և դեպի լավ փոփոխությանը»,-ասաց Շուշան Փաշինյանը և հարցրեց, թե ի՞նչ ուղղություններով կարող են մեծացնել կամավորների բազմազանությունը Հայաստանում և ընդհանրապես՝ կամավորությունն ընդլայնել:
Հարցը զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պատասխանեց. «Ամեն մի դպրոցի աշակերտի հարցադրումն ինձ ավելի հուսադրում է, որ տեղին է օրենքի շուրջ իրականացված աշխատանքը և ակտիվությունը: Նույն Ձեր մասնակցությունը կարելի է համարել որևէ չափով կամավորություն, երբ գալիս եք և հետաքրքրվել: Այն առաջին քայլն է դեպի կամավորություն»:
Փոխնախարարը հայտնեց, որ վիճակագրություն չկա ձեռքի տակ, բայց այն կապահովեն առաջիկայում այդ մասին փոքր նյութ հրապարակելով նախարարության կայքում, որը հնարավորություն կտա գնահատել օրենքի հետագա ազդեցությունը ոլորտի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան