Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում մայիսի 10-ի կեսօրից հետո, 11-12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։