Բեմական բանավոր կամ գրավոր շարադրական խոսքերի բառարան
Հանդիպում են ելույթներ կամ ֆեյսբուքյան գրառումներ, որոնց՝ հեղինակի կարծիքով շատ հասկանալի կամ ընդունելի բառաշարը ունի բացատրության կարիք։ Ներկայացնում ենք բացատրական մի քանի օրինակներ.
այդպես մի արեք, տղեք – ես այնքան քաղաքի տղա եմ, որ նույնիսկ հակադիր թիմի անուղղելի սխալներ արած մարդկանց կարող եմ դիմել «պասվոյսկի»՝ տղեք
Ստալինը բերանսիվայր պառկած էր – ես ոչ միայն այս երկրի արխիվներին ազատ մուտք ունեմ, այլև՝ մյուս երկրների ներքին գործերին
ըստ իմ տեղեկատվության – պապաս է ասել, մամաս է ասել, քույրս է ասել, հատուկ մարդ ունեմ ասող
Վաշինգտոնում Երևանն ու Բաքուն մի քայլ առաջ են արել բանակցություններում – Արաբատ Միրզոյանը կրկին ընդունել է մեր պայմանները
տեղյակ եմ եղել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, վարչապետին չեմ ասել – եթե արդեն պաշտոնյա չեմ, դա չի նշանակում, որ վարչապետիս կոշիկները չեմ կարող լիզել՝ հանուն հայրենիքի (որոշները այս միտքը հասկանում են, իբր՝ վարչապետին բան չեմ ասել, բանի տեղ չեմ դրել, սարքել եմ տվել... այնինչ սա աղերս չունի ճշմարտության հետ ու լկտի սուտ է)
գլուխներդ պատով եք տվել – չեմ պատրաստվում դատական հայցով անգործության դեմ պայքարել
Սինանյան – տո դու ինչ կարող ես անել
եթե միայն Թուրքիային ձեռք տա՝ մի քանի րոպեում կանի – մենք՝ հեչ, ՔՊ-ն լրիվ համաձայն է Թուրքիայի հետ
Եթե ելույթներում շարունակվեն անհասկանալի բառակույտերը, կշարունակենք բացատրական աշխատանքները;
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան