Մտավոր սեփականության գործակալության կողմից 2022-ին տրվել է 3 գյուտի արտոնագիր
2022թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 118 գյուտի և օգտակար մոդելի հայտ, որոնցից 101-ը` ազգային, 17-ը` օտարերկրյա հայտատուներից:
ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 1997-2022թթ. ընթացքում Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքվել է գյուտի 58 եվրասիական հայտ:
2022թ. Գործավարությունն ավարտվել է 123 հայտով, ընդ որում՝ 5 հայտով կայացվել է գյուտի արտոնագիր տալու մասին որոշում, 84 հայտով կայացվել է գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին որոշում, 28 հայտով՝ հայտը հետ կանչված համարելու մասին, 2 հայտով կայացվել է օգտակար մոդելի արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին որոշում, 4 հայտով կայացվել են որոշումներ գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին:
Կայացվել է գյուտի արտոնագիր ստանալու հայտի հրապարակման մասին 7 որոշում։
Նշվում է, որ 2022 թվականին տրվել է՝ 3 գյուտի արտոնագիր և 94 գյուտի կարճաժամկետ արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին տրվել է 1 գյուտի արտոնագիր և 1 գյուտի կարճաժամկետ արտոնագիր: 2022թ. 3 451 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում են 12-ը, իսկ գյուտի 781 կարճաժամկետ արտոնագրերից գործում են 211-ը:
2022 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 7 324 Եվրասիական արտոնագրեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան