Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր.
«Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում:
Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է:
Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը:
Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում:
Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դիֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել:
Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով:
Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի հերոսական ժողովուրդ են արցախցիները.Արթուր Ղազինյան
- Պայքար՝ Արցախի ճանապարհը բացելու համար․Ազատության հրապարակում շարունակվում է հանրահավաքը
- Արցախցի երեխաներն ավազով նկարում են պատերազմի ընթացքում կորցրած հուշարձաններն ու եկեղեցիները
- Արթուր Վանեցյանը միացավ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
- Տասնյակ հազարավոր արցախցիներ դուրս են եկել հրապարակ
- Արցախի հետ կապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ. Արմեն Գրիգորյան
- Արցախի ԱԺ նախագահ. Մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում
- Արայիկ Հարությունյան. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան