Մասկը խոստացել Է Twitter-ում տեսաձայնային զանգեր ավելացնել
«Twitter»-ը շուտով կավելացնի տեսազանգերի և աուդիո զանգերի գործառույթը։ Այս մասին հայտնել է ամերիկացի գործարար, «Twitter» սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը, գրում է «Լենտա.ռու»-ն։
Մասկը խոստացել է, որ ձայնային և տեսազրույցները հասանելի կլինեն բոլորին, ովքեր գրանցված են հարթակում։ «Դուք կարող եք մարդկանց հետ շփվել աշխարհի ցանկացած կետում՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը տալու», - ասել է գործարարը։
Սոցցանցի սեփականատերը նաև հայտարարել է, որ մայիսի 10-ից կավելացվի անձնական հաղորդագրությունների վերջնական ծածկագրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան