Վահե Հովհաննիսյան. Եթե ամեն հարցում լռում ենք, ամեն անգամ ավելի այլանդակ տեսարանի ենք հանդիպում
«Այսօր մեղադրյալի աթոռին մարդ է՝ Գրիգորի Խաչատուրովը, ով այս պահին արժանապատվության, չզիջելու, չպարտվելու սիմվոլներից մեկն է»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները:
«Այս դատը գնում է այսօրվա Հայաստանում, որտեղ խաղի կանոնները շատ այլասերված են, որտեղ կա մեկ հոգու իշխանություն և պետական բոլոր ինստիտուտները ծառայում են մեկ հոգու»,- նշեց նա։
Վ. Հովհաննիսյանն ասաց, որ դատարանից ոչ մի ակնկալիք չունի, դատարանի բակում է որպես քաղաքացի, քաղաքացիական դիրքորոշում է արտահայտում։
«Պետք է Գրիգորի Խաչատուրովի դատավարությունը վերածվի նոր քաղաքացիական շարժման՝ ի պաշտպանություն արժանապատվության, ազգային արժանապատվության, չլռելու շարժում, քանի որ եթե մենք ամեն հարցում լռում ենք, ամեն անգամ ավելի այլանդակ տեսարանի ենք հանդիպում։
Չլռել, կարծիք հայտնել, կանգնել պինդ, սկսել մեր հասարակության նոր արթնացում, որ հասկանանք՝ ինչ ենք անելու այս երկրում»,- ասաց Վ. Հովհաննսյանը։
Ըստ նրա, անհրաժեշտ են գրագետ քայլեր. «Միջավայրը կա, մարդիկ արդեն ամեն ինչ շատ շատ լավ հասկանում են։
Հասարակությունը սկսում է արթանանալ։ Գրագետ քայլերի դեպքում մենք կստանանք լավ արդյունք»։
Հարակից հրապարակումներ`
- Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ. Հրանտ Թոխատյան
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան
- Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է. Վահե Հովհաննիսյան
- Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
- Հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին. Ռուբեն Մելքոնյան
- Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին