«Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Նախօրիեն կայացել է «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները`
Նորվեգիա,
Խորվաթիա,
Մոլդովա,
Շվեյցարիա,
Ֆինլանդիա,
Չեխիա,
Իսրայել,
Պորտուգալիա,
Շվեդիա,
Սերբիա:
Եզրափակիչ չեն անցել Մալթայի, Լատվիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում` մայիսի 11-ին երկրորդ համարի ներքո։
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:
Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
Հարակից հրապարակումներ`
- Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի բացմանը
- Եվրատեսիլի Յութուբյան ալիքում հրապարակված տեսահոլովակների թոփ 20-յակում Բրյունետի «Future Lover»-ն առաջինն է
- Բրյունետի երկրորդ փորձը՝ եվրատեսիլյան բեմում
- Բրյունետն ու հայկական պատվիրակությունն արդեն Անգլիայում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան