Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհին Ադրբեջանի կողմից ապօրինաբար անցակետ դնելու պատճառով արդեն 10 օրից ավելի է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ չեն տեղափոխվել բուժառուներ, որոնք հենց ՀՀ-ում բուժում ստանալու կարիք ունեն։
«Կապված Լաչինի միջանցքի երկայնքով նոր զարգացումների հետ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն շարունակում է իր երկխոսությունը համապատասխան որոշում կայացնողների հետ, որպեսզի ճշգրտի իր ընթացակարգերին և իր մանդատին վերաբերող հարցերը և կարողանա վերսկսել այն գործունեությունը, որը կատարել էր դեկտեմբերի 19-ից ի վեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջին անգամ Արցախից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ 16 բուժառու Հայաստան է տեղափոխվել ապրիլի 29-ին։
«Դրանից հետո կարիք եղավ ներգրաված բոլորի կողմերի հետ երկխոսության միջոցով վերաքննարկել, նորովի ձեռքբերել որոշակի համաձայնություններ, այնուհետև հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսել մեր աշխատանքը և մեր աջակցությունը»,- ասաց Զ. Ամատունին։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին թշնամի Ադրբեջանը կազմակերպել էր, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց՝ փակելով Արցախի (Լաչինի) միջանցքը։ Իսկ 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում», այդտեղ տեղադրել անցակետ՝ ոչ մի հարթությունում չունենալով դրա իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Անցակետի միջոցով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ. Թաթոյան
- Արցախի նախագահը ներկայացրել է ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
- Բաբայանը չի կասկածում, որ ադրբեջանական անցակետը դառնալու է խոշտանգումների կետ
- Գնա ու էլ չվերադառնաս. Մանրամասներ ադրբեջանական ապօրինի անցակետում զրույցից
- Անցակետով անցնող անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են
- Նոր տեղադրված անցակետում ադրբեջանական դրոշն են բարձրացրել
- Տիգրան Աբրահամյան. Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ
- Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
- Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- Երևանում սննդով փաթեթներ թողեցին Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց
- Արցախից 5 հիվանդ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել է Երևան
- Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան