Հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում պայմանավորվել ԱՄՆ պետպարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ
Հնարավոր է արդեն այս հունիսին ԱՄՆ-ը չկարողանա սպասարկել իր պետական պարտքը։ Պատճառն այն է, որ Միացյալ Նահագների պետպարտքը մոտեցել է թույլատրելի վերին շեմին, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում պայմանավորվել սահմանաչափի բարձրացման շուրջ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Միացյալ Նահանգները պետական պարտքը 2023 թվականի հունվարի 19-ին հասավ թույլատրելի՝ 31,38 տրիլիոն դոլար շեմին։ Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն ապրիլին ընդունեց օրինագիծ՝ պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին, որը նաև նախատեսում է ծախսերի կրճատում՝ օրինակ, ի վնաս սոցիալապես անապահով խավի առողջության ապահովագրության ծրագրի: Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը և Սպիտակ տունը հայտարարեցին, թե չեն հաստատի առաջարկը:
Նախագահ Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Կոնգրեսի չորս առաջնորդների, այդ թվում՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին Մաքքարթիի հետ։ Փետրվարից ի վեր՝ նախագահի առաջին բանակցություններն են Մաքքարթիի հետ։
Բայդենն ասել է, որ չի քննարկելու պետպարտքի վերին շեմի բարձրացման պայմանները, սակայն բաց է ծախսերի կրճատման վերաբերյալ բանակցությունների համար, եթե Կոնգրեսը հաստատի պետպարտքի նոր սահմանաչափը: Հանդիպումից հետո Բայդենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները