«Հերոս» քաղաքապետը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետը հայտարարում է,որ ինքը «հերոսաբար» վարչապետին չի հայտնել Նեմեսիսի հուշարձանի տեղադրման որոշման մասին։ Քիչ է մնում հարցնես․
-Տո՛ , սուտը․․․թե՞․․․
Լավ, այ խեղճուկրակ ողորմելի, ենթադրենք դու չես ասել, իսկ այդ ավագանու որոշումը փակ, գաղտնի՞ է կատարվել, իսկ ավագանու մեծամասնություն քպ-ական ստրուկները նույնպե՞ս լռել են։ Թե՞ բոլորդ երդում կերաք, որ այս որոշումը գաղտնի կմնա։ Գոնե լռիր, այլ ոչ թե կատարիր ստրկատիրոջ հրահանգը, «թե գիտեք մենք ինքնուրույն որոշումներ կայացնող մարմին ենք եղել»։
Հետաքրքիր է, որ Նեմեսիսի հուշարձանի տեղադրմանը հավանություն է տվել արտգործնախարարությունը։ Ուստի, սպասենք գործակալ-նախարարի խոսքին նույնպես, որ կամ ինքն այս մասին չի հայտնել իր տիրոջը, կամ անտեղյակ է եղել իր ղեկավարած նախարարության տված հավանությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղյակ եմ եղել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, վարչապետին չեմ ասել. Երևանի նախկին քաղաքապետ
- Սասունյան. Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում