
Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումից հետո արդեն 11 օր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում ՀՀ-ում բուժում ստանալու կարիք ունենող Արցախի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Հայաստան։
«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։
Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
- Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ տեղափոխվել է Երևան
- Արցախից 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի