Գորիսից միկրոավտոբուսն անվճար հիմունքներով շաբաթը 2 անգամ կուղևորվի Որոտան, Բարձրավան և Շուռնուխ
Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից, շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 07։30-ին և 16։00-ին միկրոավտոբուսը անվճար հիմունքներով կուղևորվի դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր՝ ապահովելով նաև հետվերադարձը։
«Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակում տվյալ բնակավայրերի հեռավորությունը և բնակիչների՝ Գորիս հասնելու դժվարությունը, Գորիսի համայնքապետարանը ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները՝ բնակիչներին դժվարություններից զերծ պահելու համար։
Վաղվանից մեքենան դուրս կգա երթուղի։
Հիշեցնենք, որ Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ բնակավայրերը սպասարկող հանրային տրանսպորտը ևս անվճար է գործում»,- հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում