Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը.Նաիրա Մելիքյան
«Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ամբողջ սահմանի երկայնքով հետ քաշվել և դրանից առաջ տեղի ունեցավ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը, այսինքը՝ նրանք ձերբակալմամբ այդ հողը պատրաստում են»,-Գրիգորի Խաչատուրովի գործը քննող դատարանի շենքի առաջ հայտարարեց 44-օրյա պատերազմի նահատակ Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ Տավուշի շրջանում եթե հայկական զինված ուժերը հետ քաշվեն, ապա 70 -ից ավել գյուղ հայտնվելու է ծանր վիճակում, ինչպես նաև ճանապարհներն են վերահսկողության տակ հայտնվելու՝ քանի որ ադրբեջանցիները վերցնելու են մի շարք ռազմավարական բարձունքներ:
«Ես առաջինը չեմ, որն ասում է, որ Գրիգորի Խաչատրուրովի ձերբակալությունը նրանով է պայմանավորված, որպեսզի նա սահմանափակվի և որևէ գործուն քայլ չանի այդ գյուղերի հանձնման երկրի պաշտպանության համար»,-ասաց Մելիքյանը և շեշտելով, որ Խաչատուրովները միշտ եղել են առաջին գծում, հավելեց. «Խաչատուրովների ընտանիքը ինձ համար արժեք են, ես իրենց համարում եմ հայրենասիրության, պարկեշտության և անձնուրացության խորհրդանիշ»:
Նա համոզմունք հայտնեց, որ Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը և պետք է շարունակել պայքար բոլոր վայրերում, նաև դատարանների առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին
- Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, ոչ մի առերեսում չի կատարվել. Փաստաբան
- Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է. Վահե Հովհաննիսյան
- Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին