Դամասկոսի հյուսիսում ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենա է պայթել
Չորեքշաբթի օրը հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի հյուսիսում։ Ըստ Sham ռադիոկայանի, այն եղել է Մասակին-Բերզի շրջանում ոստիկանական բաժանմունքում կայանված ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե կան զոհեր և վիրավորներ ոստիկանների և քաղաքացիական անձանց շրջանում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պայթեցված մեքենան այրվել է:
Դամասկոսում վերջին ահաբեկչությունն իրականացվել է ապրիլի 2-ին, երբ մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեցզա պողոտայում ականապատ մեքենա է պայթել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չտրվեցին:
2021 թվականի հոկտեմբերի 20-ին զինվորականներով ավտոբուսը պայթեցվել էր Դամասկոսի կենտրոնում՝ Բարադա գետի ափին գտնվող կամրջի մոտ, ինչի հետևանքով զոհվել էր 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում