Իշխանյան. Այս իշխանությունները ջախջախում է այն մարդկանց, որոնք լավագույնս են պաշտանում Հայաստանը
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանակն շահերը, ցանկանում են ջախջախել Հայաստանը։
«Դրա համար պետք է ջախջախել այն մարդկանց, որոնք լավագույնս են պաշտպանում Հայաստանը, Արցախը, հայերին»,-ասաց նա՝ խոսելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական վարույթի մասին։
Նշենք, որ այսօր էլ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց զոհված զինծառայողների ծնողներ, քաղաքական-հասարակական գործիչներ, հրապարակխոսներ, քաղաքագետներ են հավաքվել՝ ի աջակցություն Խաչատուրովի։
Իշխանյանն ասաց, հայր Խաչատուրովը երբ 1992-ին Հայաստան եկավ, ռմբակոծվում էր Կապանը, անմիջապես անցավ Հայաստանի պաշտպանության գործին, թշնամին հետ շպրտվեց Կապանից, եղավ Քարվաճառի ազատագրումը։
«Հիմե եթե դուք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա եք, ի՞նչ պետք է անեք։ Նրանց հաջողվում է դա անել իրենց ներկայացուցչի միջոցով, նախ շինծու գործ են սարքում Խաչատուրովի դեմ, ապա անցնում որդուն՝ մեր լավագույն սպային»,-ասաց Իշխանյանը՝ ավելացնելով, որ այս ամենի նպատակը հայերին կոտրելն է ու Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան