Թուրքական Կոնիա քաղաքի բնակիչները երկրաշարժից հետո խուճապահար դուրս են եկել փողոց
Թուրքական Կոնիա քաղաքի բնակիչները խուճապահար դուրս են եկել փողոց մայիսի 10-ի առավոտյան 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, մի քանիսին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տյալներով՝ տեղական ժամանակով 02.14-ին (Երևանի ժամանակով 03.14) տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,86 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ զոհեր, վիրավորներ և շենքերի փլուզումներ չկան։ Սակայն բնակիչներից մեկին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, քանի որ խուճապի պատճառով ուշագնաց է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին