«Հրապարակ». Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգև սրբազանը կվերադառնա Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ:
Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունը տեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ու այլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջին անգամ հանրային խոսք է ասել` տեսաուղերձով պատասխանելով Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ու Հայաստանի վիճակի մասին Պարգև սրբազանը չի խոսել։
Մեզ ասացին, որ նա սպասում է գրինքարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրինքարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգև սրբազանը կվերադառնա Հայաստան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան