Շարմազանով. Երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ, չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«ՔՊ-ի նոր թրենդն է դարձել «ինձնից հազարապատիկ ավելի հզոր հարևանի հետ չեմ ուզում թշնամություն» պրիմիտիվ լոզունգը։
Այնպես չէ, որ մեր պապերը երազել են Ալթայից քոչվոր թուրքերը գան, որ հետները թշնամանան։
Երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ նիկոլիստներ, չի կարելի այդքան դհոլի նման դատարկ լինել ու չհասկանալ,որ թուրքն է հայի հետ թշնամացել, թուրքն է զավթել մեր հայրենիքը, թուրքն է ցեղասպանել հայերիս, թուրքն է փակել հայ-թուրքական սահմանը,թուրքական «բայրաքթարներն» են մեր հազարավոր տղաներին սպանել։
Ձեր չթշնամանալու գինը «թուրքի կամակատար» ու թուրքական վիլայեթի պատգամավոր դառնալն է։
Եթե դուք այդ գինը վճարել պատրաստ եք, ապա ես ու հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Թող առաջինը քար նետի մեր վրա նա ,ով սխալ չի գործել․ Շարմազանով
- Շուշին հանձնել են իրենք, երբ չեն համաձայնել Պուտինի առաջարկի հետ. Շարմազանով
- Շարմազանով. Ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք
- Հերիք է քո ձախողումներն ու հիմար քայլերն արդարացնես․ Շարմազանովը՝ Փաշինյանին
- Բա ասում էիք ՝« Никол- не предатель».դե հիմա վայելեք ձեր Նիկոլին․ Շարմազանով
- «Եթե Շարմազանով-42 ու Աշոտյան -42.5 գրելով կարող էինք խուսափել Արամ-18,Արտակ-19 հազարավոր սև լենտերից՝ ջհանդամը, թե մեր սև լենտերը չէիք փակցնի»